▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարգին հաղորդումից» հայտնի դերասանը հաղթել է բժշկին նաև վերաքննիչ դատարանում. aravot.am

Aravot.am-ը գրում է. Համացանցում դերասան Աշոտ Մելոյանը գրառումներ էր կատարել բժիշկ Ենոք Աբրահամյանի վերաբերյալ: Նրան անվանել «ֆաշիստ» «Ֆաշիստ» բառի վերաբերյալ նա դատարանում պարզաբանել էր. «Լինելով խորհրդային սերնդի ներկայացուցիչ` այդ բառը նրա համար եղել է անսրտության, դաժանության, անխղճության հոմանիշ, ինչն էլ մեկ բառում ներառում է այս ամենը: Պատասխանողը հայցվորին անվանել է ֆաշիստ, որովհետեւ հայ կնոջ համար հայ մարդն իսկապես պետք է սրտացավ լիներ, որովհետեւ Ենոք Աբրահամյանը սառնասրտորեն, առանց հետագայի մասին դատողություններ անելու, «Ֆորտեո» դեղամիջոցը ներարկել է Արշալույս Մելոյանին»:

Անցյալ տարվա նոյեմբերի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանի վճռով բժիշկ Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի (ներկայացուցիչ՝ Հայկանուշ Սուքիասյան)՝ դատարանը կիրառեց հայցային վաղեմություն, Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ Աշոտ Մելոյանի՝ Աշոտ Մելոյանին վիրավորանք հասցնելու համար համացանցի միջոցով հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ 1.000.000 դրամ բռնագանձելու, զրպարտության համար ֆեյսբուքյան էջում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ 2.000.000 դրամ բռնագանձելու պահանջների մասին, մերժեց: 

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին