▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևորը կուտե՛ք, բառադի կյանքներդ կապրեք, մինչև թուրքը տուններդ մտնի ձեզ մորթի ու երևի շատ էլ լավ կլինի․ իրավունք չկա էլ ապրելու․ Անիտա Հարությունյան

Դիտեք նաև՝

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/2021/08/week-3/Anita_Harutyunyan.jpg

«Ամեն անգամ մտածում եմ ուղղակի չգրեմ, չխոսեմ, քանի որ հասկացել եմ, որ մեկա, մենք չունենք գոնե մի խելքը գլխին մարդ, ով էս անտեր երկիրը կկարողանա ղեկավարի ու որոշակի առումով փրկի մեր անճար ու տկար վիճակը:

Մենք ունենք օր օրի զոմբիացող տգետ ժողովուրդ, անհասկացող պատգամավորներ, իսկ քաղաքապետի մասին լուռ եմ...

Լավ, ինչ ա լինելու մեր վերջը, ուր ենք հասել ու ուր ենք գնում... որևէ մեկիդ չի տանջում էս հարցը, թե ով ենք մենք լինելու մի քանի տարի անց...

Մի հատ ուշքի եկեք, մի հատ տեսեք էս ջահել տղերքին, ովքեր օր օրի քչանում են: Ոնց եք ապրում այ անաստվածներ, ոնց եք քնում, երբ գիտեք, թե քայլ առ քայլ ուր ենք գնում կամ ուր եք մեզ տանում․․․

Էնքան ապուշացած ա էս ազգի մի մասը, որ ուրախանում ա, երբ տականքն Ապարանում ժամանցային վայրեր ա կառուցում, թե չէ ես էրեխեքի կյանքը հեչ…

Կարևորը կուտե՛ք, բառադի կյանքներդ կապրեք, մինչև թուրքը տուններդ մտնի ձեզ մորթի ու երևի շատ էլ լավ կլինի… իրավունք չկա էլ ապրելու!!!

Իսկ ալիևին պատասխանող էլի չկա: Մարդը ճամփաներ ա գծում, իր ժողովրդին գծագրեր ներկայացնում ու ամենավատն էն ա, որ անումա:

Բայց վստահ ու մեծ հավատով եմ ասում` մենք վերադարձնելու ենք մեր ունեցածը, մենք ունենալու ենք խելքը գլխին ղեկավարություն, մենք ունենալու ենք հայրենիք ու երբեք չենք կորցնելու մեր ԵՍ-ը»։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին