Անցած տարի, ամանորի տոնական եռուզեռի ընթացքում գրեթե ողջ շոու-բիզնեսն ու դրանով հետաքրքրվողներն անակնկալի եկան Քրիստինե Պեպելյանի ամուսնության մասին լուրից: Գրում է esyes.am-ն ու նշում, որ երգչուհուն բազմիցս «ամուսնացրած» ու «հղիացրած» լուրերն այս անգամ իրական դուրս եկան, ինչը երգչուհին մանրամասնել կամ ավելի ճիշտ կլինի ասել` գաղտնազերծել չցանկացավ: Կայքը նաև գրում է, որ առաջնորդվելով «մի վնասիր» սկզբունքով, հարգում է երգչուհու և իր ընտրյալի ցանկությունը` զերծ մնալով նրանց անձնական կյանքին վերաբերվող մանրամասները հրապարակելուց: Քրիստինե Պեպելյանի հարցազրույցից հատվածները` ստորև.
- Մերշոու-բիզնեսի ցանկալի հարսնացուներից մեկն էիր, սակայն շատերի համար անսպասելի հայտնվեցիր ամուսնացած կնոջ կարգավիճակում: Ինչո՞վ էր պայմանավորված «գաղտնիությունը»:
- Նախ` ասեմ, որ շատ շնորհակալ եմ ինձ ցանկալի հարսնացուների շարքում տեսնելու համար: Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչ կարիք կա ամեն անգամ նշել «գաղտնիություն» բառը: Նման բան չկա, հատկապես եթե հարցը կապված է մարդու անձնական կյանքի հետ:
- Ցանկացած աղջիկ երազում է այդ նշանավոր օրվա, հարսանեկան զգեստ հագնելու մասին. չե՞ս ափսոսում, որ հարսանեկան զգեստ չես հագել:
- Ես երբեք հարսանեկան զգեստի մասին չեմ երազել ու չեմ կարծում, որ իրական երջանկությունը հարսի շորի մեջ է: Ոչ´, նման զգացումներ չունեմ:
- Որքանով տեղյակ ենք, մեծ արարողություն չի եղել, ինչպես ընդունված է հայտնիների շրջանում:
- Հավանաբար շատերն են նկատել, որ ես մեծ միջոցառումների հազվադեպ եմ ներկա գտնվում: Այս անգամը ևս բացառություն չէ: Ամեն մարդ իր նախասիրություններն ունի... ես նման միջոցառումների սիրահար չեմ:
- Ինչպե՞ս սկիզբ առավ ձեր սիրո պատմությունը:
- Դա շատ երկար ու հետաքրքիր պատմություն է, սակայն ես դրա մասին շատ մանրամասնել չեմ սիրում... Կա ՍԵՐ, և ես երջանիկ եմ:
- Ե՞րբ հասկացար, որ հենց նա´ է քո ընտրյալը, քո կեսը: Եղե՞լ են պահեր, երբ երկմտել ես:
- Ինչպես ժողովուրդն է ասում` ամեն ինչիր ժամանակին, ու սա իմ կյանքի այն բացառիկ դեպքն էր, որ ինձ անգամ մեկ րոպե երկմտելու առիթ չտվեց:
- Ինչպիսի՞ն էիր պատկերացնում քո ամուսնությունը և արդյոք այն իրականացավ ճիշտ քո պատկերացրածի պես:
- Այս առումով ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, որովհետև ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ես եմ պատկերացրել: Իմ անձնական կյանքը երբեք չեմ հրապարակայնացրել, որովհետև կարծում եմ, որ դա որևէ մեկին չպետք է հետաքրքրի ինձանից բացի: Լավ է, երբ ամեն մարդ իր կյանքով է ապրում:
- Գիտենք, որ դու և ամուսինդ ձեր բնակարանն ունեք. հարևանները շա՞տ զարմացան քո` հայտնի մարդու հարևանությունից: Ինչպե՞ս ընդունեցին քեզ, ծանոթանալու փորձեր եղե՞լ են:
- ... (Քրիստինեն այս հարցին գերադասեց չպատասխանել-հեղ.)
- Գուցե ժամանակն է կամ գուցե վաղ է ընտանիքի համալրման մասին հարցնելը, այնուամենայնիվ, մտածո՞ւմ եք երեխա ունենալու մասին:
- ... (Այս հարցը ևս երգչուհին թողեց անպատասխան-խմբ.)
- Կուզես առաջնեկդ տղա՞ լինի, թե՞ աղջիկ:
- Ես միշտ երազել եմ մեծ ընտանիքի ու չորս երեխաների մասին: Երևի դա կապված է այն բանի հետ, որ փոքր ընտանիքում եմ մեծացել: Այսօր ինձ համար տարբերություն չկա, թե ով կլինի մեր առաջնեկը: Կարևորը, որ Աստված մեզ առողջ երեխա պարգևի: