Արդեն տեղեկացրել ենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է դառնալու «Շարմ հոլդինգ»-ի հիմնադիր Ռուբեն Ջաղինյանն. պաշտոնի համար մրցույթում առաջադրվել են 2 հոգի` Ռուբեն Ջաղինյանն ու Աստղիկ Ավետիսյանը: Նրանցից մեկն էլ պետք է նախ ընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, որից հետո այդ խորհուրդն իր կազմից ընտրելու է նախագահ:
Մամուլում նաև տեսակետ կար, որ Աստղիկ Ավետիսյանի մասնակցությունն այս ընտրություններում ձեւական բնույթ է կրում` իբր մրցակցություն ապահովելու համար:
Երեկվանից շրջանառվում են նաև Հանրային հեռուստաընկերության` Առաջին Ալիքի գործադիր տնօրենրի հավակնորդների անունները. հիմնականում նշվում են Հրանտ Թոխատյանի և Կարեն Ղազարյանի տարբերակները, ովքայժմ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում:
Առավել հավանական է համարվում Կարեն Ղազարյանի նշանակումն այդ պաշտոնում, ով անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը: