▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Պետրոսյանին հուղարկավորել են` անձայն ու արագ. armnewstv.am

armnewstv.am-ը գրում է. Ադրբեջանում կտտանքների ենթարկված և սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը Չինարի գյուղում հողին են հանձնել անձայն ու արագ: Գերեզմանատունը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է: Հուղարկավորությունն արվել է առանց այդ մասին որևէ տեղեկություն նախապես տարածելու, որպեսզի թաղման ժամանակ լրագրողներ ու նկարահանող խմբեր չհայտնվեն, հակառակորդն հրադադարը խախտելու ու գերեզմանի ուղղությամբ կրակելու առիթ չունենա: Գյուղի բնակիչները դեռ չեն ցանկանում խոսել այն մասին, թե սպանված երիտասարդի մարմնի վրա բռնության հետքեր կան թե ոչ: 

 

Կարենի մարմինն ուղարկվել էր դատաբժշկական փորձաքննության: Եվ միայն հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, թե ինչ վնասվածքներ է ստացել երիտասարդը գերության առաջին օրը: Երկրորդ օրը նա այլևս ողջ չէր: Ադրբեջանը հայտարարեց, թե երիտասարդը մահացել է, հայաստանյան փորձաքննությունը ցույց է տալիս, որ երիտասարդին դաժանաբար սպանել են:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին