Արդեն հայտնել էինք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն իսկ մի շարք որոշումներ է կայացրել և փոփոխություններ կատարել կառավարության աշխատակազմում:
Աշխատանքից ազատվել է Գուրգեն Դումանյանը՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը, Տիգրան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից, Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանն ազատվել են վարչապետի խորհրդականի պաշտոնից, իսկ գլխավոր խորհրդական է նշանակվել Գագիկ Մարտիրոսյանը:
armlur.am-ի տեղեկություններով աշխատանքից ազատվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի եղբայրը` Կորյուն Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը:
Այս որոշումը դեռևս ներկայացված չէ վարչապետի որոշումների բաժնում, սակայն կառավարության կայքն ուսումնասիրելիս ամեն ինչ պարզ է դառնում: