Այսօր Ազգային ժողով են ժամանել կառավարության ներկայացուցիչները` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
Պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին` Կարեն Կարապետյանը նշել է.
«Մենք կձեւավորենք առավելագույնս պրոֆեսիոնալ կառավարություն:Կառավարության կազմը կընտրենք՝ հաշվի առնելով առավելագույն պրոֆեսիոնալիզմը: Դեր կխաղա՞ կուսակցական պատկանելությունը: Պատասխանեմ՝ եթե կադրը պրոֆեսիոնալ է, լավ կլինի: Իսկ լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում եւ իհարկե՝ Երեւանում»:
Տեսանյութը՝ xnews-ի