▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի նման մեքենայություն անգամ Օստապ Բենդերը կերազեր անել

Դիվանագետ Արա Պապյանը կարծում է, որ Կառավարության փոփոխությունը մի քանի գործոններով է պայմանավորված.առաջինը ապրիլյան  պատերազմն էր, երկրորդը՝ «Սասնա ծռեր»-ի գործողությունը.

«Սերժ Սարգսյանը նաև ընտրություններին է պատրաստվում, ընդունելի կերպարներ է բերում, ստեղծում փոփոխության պատրանք և ժամանակ է շահում՝ տեսնելու, թե ինչ է լինելու»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դիվանագետ Արա Պապյանը:

Անդարադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նկատեց.

«Գուցե Կարեն Կարապետյանը որպես մենեջեր ավելի լավը լինի, քան Հովիկ Աբրահամյանը, որովհետև նա մեծ սպեկուլյատիվ գործարք է կատարել: Իր ընկերությունը  գազը մեզ  2 անգամ ավել է վաճառել:  Նման  մեքենայություն անգամ Օստապ Բենդերը կերազեր անել: Մենք բոլորս  նրանից լավ աշխատանք պետք է ակնկալենք, քանի որ վճարելով գազի համար, նպաստել ենք նրա լավ ապրելուն»:

Խոսելով հասարակության շրջանում առկա մտահոգության մասին, այն է՝ Ռուսաստանի ազդեցությունն էլ ավելի կմեծանա  Հայաստանի վրա, Արա Պապյանը նշեց.

«Առանց այդ էլ շատ է, հետևաբար մի քիչ ավել-պակաս ոչինչ չի փոխվում: Մենք մտել ենք  ԵՏՄ, ինչ էլ ուզում է  անենք, նրանց նվագի տակ ենք պարելու: Հովիկ Աբրահամյանը չէ՞ր, որ ապրիլյան պատերազմից հետո վեր կացավ, գնաց Մոսկվա՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների համաժողովին: Սրանից ավելի ռուսամե՞տ: Իմ կարծիքով, հնարավոր է՝ նույնիսկ Կարեն Կարապետյանը չգնար: Նա ավելի սկզբունքային, պատրաստված մարդ է»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին