a1plus.am-ը գրում է. «Թե Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը , մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք և այդ մեկ քաղաքական թիմը ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան: Եվ, ինչպես Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այդպես նաև այսօր, միանշանակ, վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ևս լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Բնականաբար պարոն վարչապետը կունենա, ինպես Սերժ Սարգսյանն ասեց՝ լուրջ գործառույթներ, նաև ազատություն, որպեսզի իրականացնի և կյանքի կոչի այն իդեաները, որի համար նշանակվել է վարչապետ»,-ասաց ՀՀԿ կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում