«Անպատճառ անդրադառնալու ենք ընկերության խնդիրներին, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով «Աշտարակ կաթ» ընկերության խնդիրներին:
Կարեն Կարապետյանը նաև իր համոզմունքը հայտնեց այն բանում, որ ինչպես առաջ է բերվում, ինչ-որ մարդիկ չեն փորձում ընկերությունն արհեստական սնանկացնել, որպեսզի հետագայում այն ձեռք բերեն.
«Համոզված եմ՝ նման բան չկա»,- նշեց վարչապետը: