Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով սոցիալական ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը, նշել է.
«Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտորով»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ստեղծել համակարգեր կոռուպցիան բացառելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են, ապա կալանավորվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պետրոսյանը: