ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արտակ Ղազարյանն ունի զարգացման ծրագրերի կառավարման ավելի քան տասնհինգամյա փորձ։ Վերջին տարիներին ղեկավարել է ամերիկյան «Քեմոնիքս Ինթերնեշընըլ» ընկերությունը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որի հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը կենաթոշակների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում։
Արտակ Ղազարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, ՀՀ կառավարման ակադեմիան և Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցը։ Մասնագիտական և ծրագրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և գերմաներենին: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։
Ծնվել է 1973թ․ փետրվարի 8-ին, Վայք քաղաքում։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։