▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի

Արմեն Ավակ Ավակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Արմեն Ավակ Ավակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»:

Նշենք, որ Արմեն Ավակյանը ծնվել է 1986 թ. մարտի 21-ին՝  Թեհրանում: 2007-2008 թթ. զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի, 2009 -2016 թթ. «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով փոխտնօրենի և ռեգիոնալ տնօրենի պաշտոնը:

2010-2011 թթ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2012 թ. առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին