▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը Մուրադյանի փոխարեն առողջապահության նախարար կնշանակի Քուշքյանին

 

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո արդեն ուրվագծվում է նոր կառավարությունում պաշտոններ զբաղեցնողների կազմը, մանավանդ, երբ հստակ շոշափվում են  «գնացող» անդամների անունները։

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, նոր կառավարությունում ընդգրկված չի լինի նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը

Asekose.am-ի  տեղեկություններով  ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարի պորտֆելը վստահելու է Հարություն Քուշքյանին, ում հետ միշտ եղել է բարիդրացիական հարաբերությունների մեջ:

Հարություն Քուշքյանը 2007-ից մինչև 2012-ն արդեն  ղեկավարել է Հայաստանի առողջապահական համակարգը, իսկ 2014-ից մինչև վերջերս` 2016-ի մարտի 24-ը,  ԼՂՀ առողջապահության նախարարն էր: 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել. ըստ նախատեսված կարգի, Սերժ Սարգսյանը վարչապետ կնշանակի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին