▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը միակ դեմ քվեարկողն էր. Ինչո՞ւ

Այսօր Աժ-ում տապալվեց Միկա Բաղդասարովին պատկանող  «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներել առաջարկող օրենքի նախագիծը:

Ուշագրավ է, որ այս նախագիծը բոյկոտեցին ոչ միայն ընդդիմադիրները, այլև մի շարք գործարար պատգամավորներ:

Ավելին, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը նույնիսկ դեմ քվեարկեց: Նա փաստորեն միակ դեմ քվեարկած պատգամավորն էր:

Սա բավականին ուշագրավ է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ այսօր կայքերից մեկի հետ զրույցում նա մասնավորաբար նշել է, թե ապրիլի 1-ից հետո այդպես էլ համապատասխան եզրահանգումներ չեն արվում:

Ուրեմն ի՞նչ է ստացվում. Կարեն Կարապետյանն իր այս քվեարկությամբ իր դժգոհությո՞ւնն է արտահայտում իշխանություններից, որ համապատասխան դասեր չեն քաղում ապրիլյան իրադարձություններից, թե՞ այլ պատճառ կա, ցույց կտա ժամանակը:

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին