▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը մեկնում է ցուրտ երկիր.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկնում է Ղազախստան։ Փետրվարի 1-2-ին Ալմաթիում կայանալու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցելու է նաեւ «Թվային օրակարգ․ գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին։ Պատվիրակության կազմը մեծ չի լինելու՝ վարչապետը, Վաչե Գաբրիելյանը, Շավարշ Քոչարյանը։

Նիստն անցկացվելու է ԵՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ։ Առանձնապես մեծ սպասելիքներ պետք չէ ակնկալել, հերթական նիստն է, որին, որպես անդամ երկիր, պարտավոր ենք մասնակցել։ Նշենք, որ Ղազախստանում այս օրերին աննախադեպ սառնամանիք է՝ մինչեւ -40 աստիճան։ Թեեւ Ալմաթիում մի փոքր տաք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին