ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել` անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Այս մասին վարչապետը հայտարարեց ՀՀ կառավարության նիստին:
«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար, ինչը տրամաբանական է»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը մեկնաբանեց, որ նախևառաջ իրեն վարչապետի պաշտոնին հրավիրել է ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, և, բացի այդ, այդ որոշումը կայացնելու համար մի շարք պատճառներ կան: