▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իրեն չի բավարարում «ժեխերի» կրճատումը.«Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ այս օրերին «նոն–ստոպ» ռեժիմով աշխատող գործադիրի անդամները, կառավարության ծրագրից բացի, ներկայացնում են նաև օպտիմալացման ցուցակներ։ Օպտիմալացման մասին դեռևս հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը, սակայն նա երևի վախեցավ այն կյանքի կոչել, որպեսզի սոցիալական բունտ չառաջանա։ Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված։ Նախ, նա հայտարարել է, որ իրեն չի բավարարում ջարդոնների, «ժեխերի» կրճատումը՝ հին, անսարք մեքենաները վերացնելը որևէ բան չի փոխում, պետք է իրապես և շատ կրճատել ծառայողական մեքենաների թիվը։ Այժմ գերատեսչությունների ղեկավարները կրակն են ընկել, չգիտեն ում ձեռքից մեքենա վերցնեն։ Օպտիմալացման երկրորդ ուղղությունը կադրերի կրճատումն է։ Նախատեսվում է կառավարության կազմը մոտ 20 տոկոսով կրճատել, ընդ որում՝ կրճատումներ լինելու են ոչ միայն վարչությունների, բաժինների, այլև անգամ մարզային ստորաբաժանումների տեսքով։ Վարչապետը նշել է, որ ամեն ղեկավար ինքը պետք է որոշի, թե ինչ կարող է անել, որ աշխատողի փոխարեն, որ բաժիններն են քիչ ծանրաբեռնված։ Նախատեսվում է այդ բաժինները կրճատել, նրանց գործառույթները դնել այլ աշխատակիցների վրա, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության աճը չի ազդելու աշխատավարձի վրա։ Ու եթե մայրաքաղաքի մասշտաբով աշխատանք կորցնելու վտանգի առաջ են կանգնած 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները, ապա մարզերի պարագայում կկրճատվեն անգամ 60 հազար դրամ ստացողները։ «Այ, էդքան վատ է մեր երկրի վիճակը, որ անգամ դա էլ է բեռ պետության վրա, հայտնի էլ չէ՝ էդ մարդկանց հանում են, ուրիշ տեղ աշխատատեղ ստեղծելո՞ւ են, որ աշխատեն, ոչ մնացողների փողն են բարձրացնելու, ոչ էլ հանվողներին նոր աշխատանք են տալու»,–ասում է մեր աղբյուրը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին