«Դա նրա իրավունքն է», -ասել է Կարեն Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու խոսակցությունների մասին հարցին, որ հնչել է լրատվամիջոցների ղեկավարների հետ վարչապետի հանդիպմանը:
«Ես հանգիստ եմ վերաբերվում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին»,- նշել է Կարեն Կարապետյանն ու ընդգծել, որ ժամանակ առ ժամանակ հանդիպում է Գագիկ Ծառուկյանին, սակայն վստահեցրեց, որ նրա հետ երբևիցե քաղաքականություն վերադառնալու հարցը չի քննարկել:
«Իսկ արդյո՞ք գազի մասին եք խոսել»,-հարցին էլ Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ «Իսկ ի՞նչ է՝ կարծում եք ես իմ հանդիպումներում գազի մասի՞ն եմ խոսում միայն, ի վեջո, ես վաղուց «Գազպրոմի» հետ կապ չունեմ...»: