▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը դեմ է, որ ՀՀԿ-ն Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի․«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի հետ ՀՀԿ-ն կոալիցիա կազմի։ Երեկ Արաբկիր վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո որքանով է հնարավոր ՀՀԿ-ի կոալիցիան մյուս քաղաքական ուժերի հետ՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ինքն ունի իր սեփական կարծիքը, բայց քանի որ դա կուսակցությունն է որոշելու, ու դա լինելու է կոլեգիալ որոշում, կգա պահը եւ իրենք կորոշեն։

Վարչապետի գլխավոր խնդիրն այն է՝ ամեն գնով ապահովել ընտրություններում Սերժ Սարգսյանի ցանկալի արդյունքը՝ ֆիքսելու համար իր վարչապետ մնալու վերաբերյալ հայտարարությունները։ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում չի տեսնում համագործակցություն ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ։ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո ազատվելով Հովիկ Աբրահամյանի կադրերից, հենց այդ ուղերձը հղեց հասարակությանը, որ պետության կառավարման իր պատկերացումները բոլորովին այլ են։ Այս ամենին իհարկե նպաստում է Սամվել Կարապետյանի հետ Ծառուկյանի դեռեւս անցյալ տարվա վերջից լարված հարաբերությունները։

Սամվել Կարապետյանը մինչեւ վերջ դեմ է եղել Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին՝ դա նկատելով, որպես ամենամեծ խոչընդոտ Կարեն Կարապետյանի ծրագրերի իրագործման համար։ Ծառուկյանն էլ, ինչպես երեւում է, պատրաստ է իշխանության մաս դառնալու իր ծրագրերը մեկ տարով հետաձգել, մինչեւ 2018թ. ապրիլի 9-ին որոշակի կդառնա, թե ով ու ինչպես կշարունակի երկրի վարչապետ լինել, իսկ որ դա Կարեն Կարապետյանը չի լինելու, կարծեք թե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին