«Եթե իշխանությունը չի ձևավորվում ժողովրդի կողմից, ապա հօգուտ նրա որևէ քայլ անելու շահագրգռություն չունի: Նրանք ինչ-որ բան են անում, քանի որ 4-5 տարի հետո գալու է պատասխան տալու ժամանակը, ու իրենք չեն վերընտրվի, ավելին՝ կարող է ճաղերի հետևում հայտնվեն: Կարեն Կարապետյանը չէ, ով ուզում է լինի՝ չի կարող որևէ բան փոխել: Երկրում չկա ազատ տնտեսական շուկա, մրցակցություն նույնպես, բիզնեսը ո՞նց է զարգանալու: Մեկը հարկեր չի մուծում կամ կեսն է մուծում, իսկ մյուսն ամբողջությամբ է վճարում: Հիմա հարց է առաջանում, ազնիվ աշխատողը կարո՞ղ է մրցակցել, իհարկե՝ ոչ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում