Փուչիկ Կարենը, պարզվում է, ոչ միայն լրիվ փուչիկ է, այլեւ՝ ծակ փուչիկ... Սույն փուչիկը, իր ծակ խելքով, իբր, հակափաստարկ է գտել Հրանտ Բագրատյանի՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող հետեւյալ գնահատականներին. «40 տարով պարտք տալը հնարավորա՞: 40 տարով ներդնելու գործիք աշխարհում չկա: 45 տարով պարտքը գինեսի ռեկորդա, նոնսենս, կատարյալ հիմարություն: Ես էս ամբիոնից առաջարկում եմ կառավարությանը, վարչապետին, թող ասեն աշխարհում սենց բան կա, ես տելեվիզրով կուկարեկու կկանչեմ»:
Ուրեմն որպեսզի հերքի ու «սխալ հանի» Բագրատյանին, մեր փուչիկը բերում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի օրինակները, ուր թողարկվում են 30-50 տարով պարտատոմսեր:
Իր փուչիկ խելքով այս տարեց երիտհանրապետականը պարտատոմսի ու կենսաթոշակային հիմնադրամին պահ տրվող գումարի միջեւ հավասարության նշան է դնում:
Տնտեսագետ չլինելով՝ անգամ ես եմ հասկանում, որ դրանց միջեւ սար ու ձորերի տարբերություններ կան՝ թե գործառնական, թե ձեւային տեսակետներից: Էլ չհաշված այն, որ պարտատոմսերը մարդը ձեռք է բերում սեփական ցանկությամբ՝ կուզի կառնի, կուզի չի առնի, կուզի գումար պահ կտա, կուզի չի տա, իսկ կուտակայինին մարդը, մեր դեպքում, կատարում է պարտադիր մուծում, այսինքն՝ առանց իր ցանկության է պարտք տալիս գումարը...
Այնպես որ՝ Կարեն Ավագյանը կարող է ոչ միայն փուչիկ փչել, այլ կուկարեկու կանչել...
Հիշեցնենք, որ