Այսօր ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը Նիկոլ Փաշինյանը, քննադատելով ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, հարցադրում արեց, թե ինչ գործ ունի տարեց մարդն այդ պաշտոնին՝ նշելով, որ Ֆրանսիան կործանվեց, քանի որ տարեց Պետենն էր ղեկավարում այն: ԱԺ փոխնախագահ, պատմաբան Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Նիկոլ Փաշինյանի ելույթին. «Պետենի պահով համամիտ եմ, բայց պետք է ասեմ, որ նույն Ֆրանսիան զարգացավ, քանի որ տարեց Շառլ դը Գոլն էր այն ղեկավարում, Գերմանիան փրկվեց, քանի որ տարեց Կոնրադ Ադենաուերն էր այն ղեկավարում, իսկ Իսրայելը զարգացավ, քանի որ տարեց Շիմոն Պերեսն էր այն ղեկավարում: Այս օրինակները ցույց են տալիս, որ կարելի է լինել տարեց, բայց աշխատել արդյունավետ, եւ հանդիսանալով երիտասարդ՝ լինել «թոշակառու»:
Կարելի է լինել երիտասարդ,բայց «թոշակառու».Շարմազանովը՝Փաշինյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet