Բնապահպանների ու բնապահպանության նախարարի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված լարվածությունը տեղափոխվել է վիրտուալ տարածք:
Ապրես Զոհրաբյանն, ում էլ ուղղված էր Արամ Հարությունյանի խոսքը, որն այսօրվա լրահոսի քննարկման թոփ նյութն էր, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` նախարարի հնչեցրած ` «Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ» խոսքերին հակադարձելով «Ղալաթ կանես այ...» արտահայտությամբ ու իր կողմից թեման փակված համարելով:
Սակայն կրքերը չեն մարել ու ֆեյսբուքայն մի քանի օգտատերեր պատասխանել են ակտիվիստին:
Նրանցից մեկը` անդրադառնալով Արծրուն Պեպանյանի կողմից մի առիթով ասված «այդ նախարարությունը գերեզմանոց է» գնահատականին`նշել է. «Կարծում եմ խելամիտ մարդու, առավել ևս՝ բնապահպանի արարք չէ նախարարության մի քանի հարյուր աշխատակցի անվանել մեռել, իսկ նախարարությունը՝ գերեզմանոց: Այս պարագայում տեղին է բացատրելը, որ նաև տղամարդու արարք չէ նախարարին հետևից պատասխանելը, առավել ևս, որ բոլորը լսեցին նախարարի համարժեք արձագանքը, իսկ դու՝ ոչ...»:
Որոշ օգտատերեր էլ շարունակել են «կրակի վրա յուղ լցնել»` ակնհայտ դարձնելով, որ այս վեճը դեռ երկար է տևելու: Օգտատերերից մեկն, օրինակ, գրել է. «Ես կասեի, որ դու քոսոտ գրանտակեր ես, ու ամբողջ կյանքում պատերի տակով ման ես եկել, որ հանկարծ քուչի շները վրեդ չհաշան: Հիմի էլ մահանա ես բռնել թե չես լսել: Տղեն ամեն տեղա տղա, թե չէ սոցկայքերում դուխդ հելել քեզա ուտում, քեզնից էլ ի՞նչ տղա: Չնայած, սրանով մեկ անգամ ևս ապացուցեցիր, որ լակոտ ես, պարզապես էդ մարդը ուզում էր, որ իսկական լակոտ լինեիր՝ ականջներդ կտրած....»: