▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ սա մի քայլ առաջ է. Անի Երանյան

Esem.am-ը գրում է, որ «Ֆուլ հաուս» նախագծի ստեղծագործական անձնակազմը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, որտեղ նրանք կներկայանան համերգ-ներկայացմամբ: Դերասանուհի Անի Երանյանը  հայտնել է, որ այն նախատեսված է մարտի 29-ին, իսկ իրենք ԱՄՆ կմեկնեն մարտի 24-ին: Անին առաջին անգամ է լինելու ԱՄՆ-ում, որտեղ պետք է հաղթահարի «վաղը» բեմից:

«Կարծում եմ՝ սա մի քայլ առաջ է: Ի վերջո՝ բեմում շատ մոտիկ կապ է լինելու հանդիսատեսի հետ, որը պետք է հաղթահարեմ: Այս դեպքում չկան տեսախցիկներ և «դուբլի» հնարավորություն»,- ընդգծել է դերասանուհին:

«Չգիտեմ, թե ինչու, բայց մտավախություն բացարձակ չկա: Միգուցե պատճառն այն է, որ «Ֆուլ հաուսը» ստացված նախագիծ է, խաղընկերներս լավ դերասաններ են: Միգուցե բեմ դուրս գալուց առաջ անհանգստություն ունենամ, սակայն կարծում եմ, որ նույնիսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ խաղում են բեմում, ամեն անգամ ներկայացումից առաջ սրտի արագ աշխատանքն են ունենում»,- նկատել է դերասանուհին ու հավելել, որ ներկայացնելու են նույն սիթքոմը, սակայն բեմում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին