Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերեմի Մատյոն, որն այժմ պաշտպանում է Լիսաբոնի «Սպորտինգի» գույները, խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի` ՊՍԺ տեղափոխության մասին:
Մատյոն կարծում է, որ նախևառաջ դա պայմանվորված է կապտա-նռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսիով.
«Մարդիկ ոչ մի վայրկյան չեն էլ մտածել, որ Նեյմարը կարող է հեռանալ «Բարսելոնայից», բայց սա ֆուտբոլ է, և դա նրա որոշումն էր:
Անձամբ ես կարծում եմ, որ Նեյմարը «Բարսելոնայից» հեռացել է, քանի որ գտնվում էր Մեսսիի ստվերում: Ենթադրում եմ, որ նա ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում