armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որտեղ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ 16-րդ համագումարին, ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատմանը, ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողվի արդյունքներին: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԳՄ նիստը քվեարկել եւ հաստատել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագումարի օրակարգը: Օրակարգը հետեւյալն է՝
1.ՀՀԿ նախագահի հաշվետվություն
2.ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
3.ՀՀԿ-ի ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում
4.ՀՀԿ նախագահի ընտրություն
5.ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն
6.ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն
7.ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձեւի ընդունում:
Կայքի հարցին՝ ըստ ՀՀԿ-ի կանոնադրության՝ համագումարի օ՞րն են կուսակցության նախագահի թեկնածուներ առաջադրվում, թե ոչ, եւ Սերժ Սարգսյանից բացի արդյոք կան այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է եւ կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության նախագահին միշտ ընտրել են համագումարի օրերին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում