«Առհասարակ, ՄԻՊ-ի մասին ընդդիմության կարծիքները լսելիս, անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ պաշտոնում ընդդիմությունն առաջադրել էր ոչ թե Էդգար Ղազարյանին, այլ օրինակ՝ Ամալ Քլունիին, որովհետև էն նշաձողերը, որ էս մարդիկ ներկայացնում էին ՄԻՊ-ի համար, ում ասես կարելի է վերագրել, բայց ենթադրաբար ո՛չ այն թեկնածուին, որին ընդդիմության երկու խմբակցություններն առաջարկել էին մի ՀԿ-ի թելադրանքով, որը հանձնաժողովի նիստի օրը՝ ԱԺ դարպասների դիմաց, կոչ էր անում, որպեսզի ՀՀ վարչապետին սատարող քաղաքացիների մարմինները գլխիվայր կախեն ծառերից»,- ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝