85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայներով այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց Կառավարության ծրագիրը:
«Հասկանում ենք, որ իրենք համակարգը չեն կարող փոխել, առավել ևս, եթե ծրագիրը 6 ամսով է: Նրանք պետք է հակաճգնաժամային քայլեր ձեռնարկեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, ով վարչապետի գլխավոր խորհրդականին հանդիպել ու մի շարք ծրագրային կետեր է քննարկել, ավելին՝ առաջակություններից 3-ը կարծես թե իրականացվում են.
«Առաջինը վարկերի հարցն է.մենք ասացինք, որ ժողովուրդը, հատկապես գյուղական վայրերում, ծանր վիճակում է ահռելի տոկոսադրույքների պատճառով: Արդյունքում սնանկանում և հեռանում են երկրից: Այս հարցը կարծես թե կառավարությունը սկսկել է հետազոտել ու ցանկանում է փոխել իրավիճակը:
Երկրորդը վառելիքի գնի հարցն էր.սրա գինը բոլոր տեղերում տարօրինակ ձևով նույնն է, երբ որ տրանսպորտային ծախսերը տարբեր են:
Երրորդը Համահայկական բանկի խնդիրն էր.Այսօր այդ բանկն աշխատում է Կենտրոնական բանկի գումարներով՝ կրելով Համահայկական անունը: Այն դեպքում, որ պետք է փորձեր հավաքագրել հայկական կապիտալը: Ավելին, այնտեղ անիմաստ բարձր աշխատավարձեր են»,-նշեց Արամ Գ. Սարգսյանը:
Հանդիպմանը ներկա էր նաև կուսակցության կանանց խորհրդի անդամ Ժասմինա Ղևոնդյանը, ով անդրադարձավ Կառավարությունում կանանց ներգրավվածությանը.
«Իմ կարծիքով՝ կանանց մտածողությունը, աշխատանքը ՀՀ-ում գրեթե հաշվի չի առնվում: Կարող ենք ասել, որ ԱԺ-ում կան կանայք, բայց երբ հետևեք նրանց աշխատանքին, կտեսնեք, որ նրանք որոշակի առումով մի տեսակ պատճենում են տղամարդկանց: Սա երևի ինքնահաստատվելու փորձ է»,-նկատեց Ժասմինա Ղևոնդյանը:
Նրա խոսքով երկրի կառավարման առումով շատ բաներ կարող են փոխվել, եթե կանայք շատ լինեն այս ոլորտում.
«Վերցնենք ընտրությունները: Տպվում է 2.5 միլիոն քվեաթերթիկ, որոնք դրվում են ծրարների մեջ, իսկ այլ երկրներում ընդամենը 4 անգամ ծալում են: Այսինքն, եթե մեկ ծրարը արժե 10 դրամ, նշանակում է, որ միայն 25 միլիոն դրամ ծախսվում ընտրությունների վրա: Բերեմ մեկ այլ օրինակ.ընտանիքում հայրը գումար է աշխատում, մայրը խնայողաբար է ծախսում: Նույնիսկ ուտելիքը բաժանում է երեխաներին, ինչ մնաց, նոր ինքն է ուտում: Այ, այսպիսի կնոջ կարիք կա մեր ղեկավարման համակարգում»,-նման կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կանանց խորհրդի անդամը:
Անի Կարապետյան