▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը վերցնում է ՍԴ հաստափոր գրքի պարունակության որոշումից 10 տող և կարդում է 7 րդ կետը.«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամ

Ազատության հրապարակում «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության հավաքին ելույթ ունեցավ նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը, ով առաջարկեց հետահայաց վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 3-ին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ:

«Եկե՛ք հետ նայենք՝ ի՞նչ եղավ ՍԴ–ում, աննախադեպ որոշում կայացվեց ժողովրդի օգտին, սրանք մեր երկրի կառուցման առաջին քայլերն են, և ի՞նչ … էս մարդիկ տասը տարի գործ էին անում, «գիգանտներ էին բերել, որ էդ օրենքը մշակի, ի՞նչ ստացվեց՝ ՍԴ-ն ի՞նչ արեց, հերն անիծեց այդ օրենքի»,-հայտարարեց նախաձեռնության անդամը` հավելելով.

«Դրանից հետո ցանկացած նորմալ մարդ, որ նման վատ գործ աներ` ամոթից գետինը կմտներ, մինչդեռ կառավարությունը, վերցնում է ՍԴ մի հաստափոր գրքի պարունակության որոշումից տասը տող և կարդում է 7 րդ կետը, իր ուզածով մեկնաբանում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին