▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը թող բարի լիներ, իր ստորաբաժանումների միջոցով արգելեր այդ ավտոմեքենաների մուտքը Հայաստան

Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկատվության, կառավարությունն անդրադառնալու է Հայաստանում աջ ղեկ ունեցող մեքենաների հարցին:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն այս առիթով գրում է.

Եթե հիմա գեթ մեկն ինձ ասի, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը գիշերները չի քնում, առավոտը շուտ, արագ մտնում է աշխատասենյակ ու Ռոդենի «Մտածողը» հայտնի քանդակի տեսքով մտածում քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, կյանքի ու առողջության մասին, ապա չեմ հավատա: Առավել ևս` աջակողմյան ղեկով ավտոմեքենաների վարորդների անվտանգության մասին… Հավանաբար նա նաև տեղյակ չէ, որ աջակողմյան ղեկը տեղափոխելու դեպքում այդ մեքենաներն ավելի վտանգավոր և տեխնիկապես անապահով են դառնում, որ քաղաքացիներից շատ-շատերն այն գնել են վարկով, պարտքով կամ զրկանքների գնով գումար հավաքելով և ի վիճակի չեն կրկին կառավարության նախկին սխալների համար գումար ծախսել: Եթե չէր կարելի, ապա կառավարությունը թող բարի լիներ, իր ստորաբաժանումների միջոցով արգելեր այդ ավտոմեքենաների մուտքը Հայաստան: Իսկ արգելելու նոր որոշումը պետք է միայն ու միայն վերաբերի այսուհետ ներկրվող մեքենաներին: Այդ որոշումն անընդունելի է և անտրամաբանական, և նաև Ռոդենի «Մտածողը» քանդակի խոհերից դուրս… Իսկ տրանսպորտի նախարարը, եթե այդքան մտահոգ է և մտածում է քաղաքացիների անվտանգության մասին, թող ճանապարհների անվտանգության, կառուցման, որակի, երթևեկության ու տրանսպորտի կարգավորման, ոչ որակյալ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու այդ ոլորտի զարգացման մասին մտածի: Մտածելու շատ բան ունի և դրանք կարծես ավելի կարևոր և առաջնահերթային են, այլապես քաղաքացիները կմտածեն՝ թանկացումներն էլ մյուս կողմից…

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին