▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը լոքշ օրերը կդարձնի ոչ աշխատանքային

ArmComedy-ին գրում է. Կառավարության նոր որոշմամբ` մայիսի 1-ից սկսած լոքշ օրերը կդառնան ոչ աշխատանքային։ Ըստ Կառավարության մամլո խոսնակ Աբրահամ Հովհաննիսյանի` այս քայլն առաջին հերթին ուղղված է ՀՀ տնտեսական աճի խթանմանը. «Տեսեք, վերջերս մեռելոցները պաշտոնապես դարձան աշխատանքային օրեր, այսինքն շաբաթվա մեջ ևս մեկ լրացուցիչ օր պետական պաշտոնյաները պետք է գնան աշխատանքի, իսկ այդ օրերին հիմնականում անելու բան չկա։ Ի՞նչ է ստացվում` պաշտոնյան գնում է գործի` ծախսելով բենզին կամ գազ, օգտագործում է իր սենյակի էլեկտրականությունը, լրացուցիչ զուգարանի թուղթ օգտագործում, կինոներ է քաշում ինտերնետից և այլն, արդյունքում` տուժում է բյուջեն»,- նշել է Հովհաննիսյանը։

Լոքշ օրերի շնորհիվ այս տարի նախատեսվում է բյուջեն համալրել մոտ մեկ միլիարդ դրամով։ Մեզ հետ զրույցում ՀՀ պետական պաշտոնյաներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, նշեց. «Ես միայն ողջունում եմ այս որոշումը։ Լոքշի զգացումը առաջանում է, երբ կա՛մ բան չկա անելու, կա՛մ էլ լիքը բան կա, բայց չգիտես` ինչ անես ու ոնց։ Ինձ մոտ դա տեղի ունենում շաբաթը 3-4 անգամ` չհաշված հանգստյան օրերը, բայց կանոնակարգը պահանջում է այդ պահին գտնվել աշխատանքի վայրում և ակամա վատնել բյուջեն։ Իսկ հիմա` ես կանեմ դա տանը»։

Որոշումը տարակուսանք է առաջացրել ԱԺ որոշ պատգամավորների մոտ։ Մասնավորապես` ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ ՀՀ-ում յուրաքանչյուր ամսվա առնվազն 40-50%-ը լոքշ է լինում. «Հիմա ի՞նչ, ամիսը 1-2 նիստ գումարե՞նք դրա պատճառով»,- տարակուսել է Հեղինե Բիշարունցը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին