▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը հրաժարական է տալու, Սերժ Սարգսյանն էլ չի հեռանալու.ՀՀԿ-ական

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չի հավատում, որ ՍերԺ Սարգսյանը քաղաքական կարիերային վերջ է տալու.

«Քանի որ կար եվրասիական ծրագիրը, Ռուսաստանում «օրենք ընդունվեց», որ պետք է լինի մեկ նախագահ: Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ նախագահ ունենա: Պետք է լինի ֆիկտիվ նախագահ, ֆիկտիվ պետություն, ֆիկտիվ սահմանադրություն: Սերժ Սարգսյանը հիմա աշխատում է թիմը պահել մինչև 2018 թվականը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ չկիսելով  վերջինի կարծիքը՝  նկատեց.

«Խորհրդարանական ձևաչափին անցնելու առաջարկությունը բխում է ժողովրդավարության ճանապարհի ընդունումից: Այդ ճանապարհը մենք ենք ընտրել, որևէ մեկը չի պարտադրել: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա կլինի քաղաքականության մեջ.եղել է, կա, կլինի: Պաշտոնը կարևոր չէ: Նշեմ, որ առաջիկայում 2 անգամ լինելու է կառավարության հրաժարական.2017 թվականի ապրիլին և 2018 թվականի փետրվարին: Սպասենք, կտեսնենք»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին