▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը հերթական անգամ կար ու ձև արեց. Նաիրա Զոհրաբյան

Այսօր` Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին, երբ ներկայացվեցին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց՝ թեեւ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական են, սակայն շատ խորը խնդիր կա հիմքում. «Երեկ խորհրդարանը վավերացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին հարցը: Հերթական անգամ այս կառավարությունը ձևվեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որոնք ակնհայտորեն պետք է դառնային կոմիտե, մնացին որպես նախարարություն, որովհետև տվյալ նախարարը տեր ուներ: Անտերները վերաձևվեցին կոմիտեների: Հերթական անգամ կար ու ձև արվեց կառավարությունը որոշ մարդկանց վրա »:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին