▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը ֆինանսավորելու է անհետաձգելի քթի պլաստիկ վիրահատությունները և շրթունքների լիցքը

ArmComedy-ն գրում է. ԵՐԵՎԱՆ–Կառավարությունը երեքշաբթի հրավիրած արտահերթ նիստում որոշեց լուծում տալ անհետաձգելի առողջապահական հարցերի ֆինանսական խնդրին: Սույն տարվա սեպտեմբերից սոցիալապես անապահով խավերը վերջապես կստանան աջակցություն քթի և շուրթերի էսթետիկ բարեփոխման հարցում:

«Վիճակը անմխիթար էր արդեն քանի տարի. քանի որ անապահով խավը եկամուտի 70%-ը ծախսում է սննդի վրա, ապա գումար չի մնում շրթունքների հաստացման և քթի նվազեցման համար», – բացատրում է կառավարության ճգնաժամային ծախսերի պատասխանատու Արտյոմ Բամբինյանցը: – «Այդ ընթացքում ապահով խավը լավ ուռացրել է պռոշները և ոչ միայն, ինչի արդյունքում դարձել է ավելի գրավիչ, իսկ դրա ադրյուքնում` մեծացել է հարուստների և աղքատների միջև անջրպետը»:

Կառավարության ներկայացուցիչը բացատրում է նաև, որ ավելի հաստ շրթունքները թույլ կտան ավելի համոզիչ աղոթել տնտեսության հզորացման համար: Դա համահունչ է երկրում մեծ թափ ստացած եկեղցաշինության գործին:

«Ամեն տարի միլիոնավոր դոլարներ են ծախսվում նոր շքեղ և հարուստ եկեղեցիներ կառուցելու վրա, մինչդեռ աղոթողների մեծ մասը գալիս են անապահով խավերից` իրենց խոսքը առ Աստված հասցնելով այդ բարակ ու անտպավորիչ շուրթերով», – նշում է Բամբինյանցը: – «Նման շուրթերով չեմ պատկերացնում, որ Աստված լուրջ ընդունի այդ աղոթքը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին