Մի տարի չեմ հիշում, որ Երևանում ամռանը մեծամասշտաբ շինարարություն չլինի, մի տարի մայթերը քանդեցին, հիմա նոր փողոց են սարքում, Գյումրի-Երևան ճանապարհն են քանդել և այլն:Շատ լավ է, երբ զարգանում է մեր մայրաքաղաքը, Երևանը բոլորիս պարծանքն է, բայց մի քիչ համաչափ էլ պետք է ուշադրություն դարձնել օրինակ երկրորդ քաղաքը համարվող Գյումրուն, սարսափելի մեծ է տարբերությունը, եթե Տարոն Մարգարյանն իրեն կարող է թույլ տալ լավ վիճակում գտվող տասնյակ փողոցներ ամբողջությամբ ասֆալտապատել, ինչը հսկայական գումարներ է (1կմ մոտ 160 մլն դրամ) ապա Գյումրու քաղաքապետը նման բան իրեն չի կարող թույլ տալ, իսկ Գյումրու փողոցները ՍԱՐՍԱՓԵԼԻ վիճակում են: Կառավարություն ջան էս հարցին մի քիչ ուշադրություն դարձրեք:
Զոհրապ Եգանյանի գրառումը
Ֆեյսբուք