▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության փնթիության պատճառով ստացվել է, որ Էդգարը խուսափել է զինծառայությունից.«ՀԺ»

«ՀՀ կառավարությունն իր առաջիկա՝ փետրվարի 13-ի նիստի օրակարգում է ներառել Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը: Նա արդեն 27 տարեկան է: Գրում է «Հայկական ժամանակ» թերթը և հավելում.

Ուշագրավն այն է, որ դեռ մեկուկես տարի առաջ Էդգարին տրված տարկետման իրավունքը ավարտվել էր 2013 թվականի գարնանը, բայց մեր չինովնիկները թերեւս մոռացել են երկարացնել այն: Ու չինովնիկների այդ փնթիության պատճառով ստացվել է, որ Էդգարը մոտ մեկ տարի փաստորեն խուսափել է զինծառայությունից»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին