Aysor.am-ը գրում է. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման արդյունքում գործադիր իշխանության կազմում կարող են փոփոխություններ տեղի ունենալ:
«Ինչու՞ ոչ: Ես միշտ էլ ասել եմ, որ կլինեն», - կայքի թղթակցին ասել է Հ.Աբրահամյանը:
«Հիմա զբաղվում ենք ծախսերով, թե որտեղ կարող ենք ծախսերը կրճատել, սկսած գործուղման ծախսերից: Ուշի ուշով հետևում ենք բոլոր գերատեսչություններին, սկսել ենք վերահսկողություն և որտեղ տեսնում ենք կոռուպցիոն ռիսկեր՝ սկսում ենք այնտեղ ստուգումներ իրականացնել», - նշել է վարչապետը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում