«Այս տարին կարևոր էր նրանով, որ ինքնավստահություն ձեռք բերեցինք: «Գիքոր» հանրապետությունից վերածվեցինք արժանապատիվ պետության: Ապրիլյան պատերազմի ժամանակ մենակ մնացինք ոսոխի դիմաց, բայց հաղթեցինք: Ցավոք, մարդկային և տարածքային կորուստներ ունեցանք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2016 թվականը՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգմամավոր Ազատ Արշակյանը:
Անդրադառնալով ՀՀ կառավարության փոփոխությանը, Ազատ Արշակյանը նկատեց.
«Մտածում էի՝ Կարեն Կարապետյանը շատ բան կփոխի երկրում, բայց ատամնաբուժարան գնացողների նման շարքով դարձան ՀՀԿ-ական՝ ատամնազերծ լինելու համար»:
Հանդիպմանը ներկա ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը չմաձայնեց այս տեսակետի հետ՝ նշելով, որ առանց այս կուսակցության հնարավոր չէր լինի կառավարություն ձևավորել:
«Նրանք, ի վերջո պետք է կատարեն այն, ինչ ՀՀԿ-ն է հայտարարում: ԱԺ-ում անգամ Կառավարության հենարանը ՀՀԿ-ն է»,-ընդգծեց Արտակ Զաքարյանը:
Անի Կարապետյան