Կարասինը հաստատել է, որ Լավրովը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լավրովը հուլիսի առաջին օրերին կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդին, այնուհետև կայցելի Ադրբեջան: Այս մասին «Ռիա նովոստի»-ին է հայտնել ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Սկզբում նախարարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդին, որը կանցկացվի հուլիսի 4-ին, իսկ հետո կայցելի Ադրբեջան»,-ասել է նա: