▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարամ փոքրատառով նիկոլ գրեմ, կարամ քրֆեմ իրան…Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ , սիրելի հայեր , սիրելի ընկերներ , սիրելի Հայ ժողովուրդ որպես Հայի զավակ ուզում եմ մի կոչ անել...

Ես Նիկոլին ոչ սատարում եմ(ընդհանուր հաշվով , եթե չլինի նախկին բարքերի վերադարձ)նենց էլ չի ,որ անձնական համակրանք կամ շահ ունեմ այսօրվա իշխանությունից: Առհասարակ երբեք իշխանավորների հանդեպ համակրանք չեմ ունեցել...

Բայց ուզում եմ մի բան ասել , որ բոլորին տեղ հասնի.տնից տուն , մարդուց մարդ, էրեխուց ծնող , ախպորից քույր .

Հիմա ուրիշ բանի մասին եմ խոսում ... մենք ուզում ենք և երազում ենք , որ ապրենք ժողովրդավարական երկրում որտեղ իշխանությանը կլինի մեր`ԺՈՂՈՎՐԴԻ և ԱԶԳԻ ընտրած թեկնածուն...

Մենք ունենք սպասվելիք արտահերթ ընտրություններ և եթե մինչև ընտրությունները քայլեր են արվում ներկայիս իշխանության դեմ (կլինի նիկոլ , պողոս պետրոս), դա անհարգանք է ժողովրդի հանդեպ և դա միակ ճանապարհն է կրկին ժողովրդին հնարավորություն չտալու իր ձայնը բարձրաձայնելու ,որոշելու, ընտրելու և իր ազատ կամքը թելադրելու իր Հայրենիքի և իրեն ծառայող իշխանության ընտրության հարցում ...

Ես Երդվում եմ , Նիկոլին ձեռքով բարևած չկամ , բայց իրանից և իրա առաքելությունից , կարելի է սկսել վերջապես հիմք դնել նրան , որ մենք ենք ընտրում նրանց ովքեր պիտի ծառյեն ՄԵԶ որպես ՀՀ Քաղաքացի ...

նենց Նիկոլի համար ուշքս գնում ա, բայց էն ինչ արվում է իր դեմ ինձ համար 10 անգամ անընդունելի է և զզվելի...

Ինչ որ մարդիկ կան , որ հունիսին դրած արտահերթ ընտրություններից , ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈւԹՅԱՆ հնարավորության գլխի վրով թռնելու ճանապարհով կրկին ուզում են խլել ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ...

Նայի գրածիս , հետո չասես չեմ ասել...

Ես կգնամ երկրից , արցունքն աչքերիս , Դուք եք մնալու... չսխալվեք ...

Աստված առաջ

էս ասածս հիշեք, կարամ փոքրատառով նիկոլ գրեմ , կարամ քրֆեմ իրան ...

(Ես նենց չի Նիկոլին սիրում եմ , բայց էն ինչ արվում է իր դեմ ինձ համար 10 անգամ անըդունելի է և էդ անողներին որպես իմ երկրի ղեկավար 10 անգամ ավել չեմ ուզում տեսնեմ ...)

այսքանը

մի բան էլ ,հորս արև թե երբեք ներկայիս իշխանության կազմում ինձ տեսնեք...ես որպես քաղաքացի եմ արտահայտվում... բայց ինձ չեք տեսնի էս երկրում ,որպես քաղաքացի նախկին բարքերի և դրանց սերմանողների մեջ... էս ձեր հոր դուքյանը չի և էլ չի լինի այլևս»:

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին