Նոր զարգացումներ կան Կարագանդայում կատարված աղմկոտ սպանության գործում: Ըստ տարածված վերջին տեղեկության՝ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին:
Մեղքը խոստովանելուց բացի, նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը՝ վնասվածքներ ստացել։ Որպես սպանության կասկածյալ՝ հունվարի 1-ի առավոտյան Կարագանդայում հայտնաբերվել և ձերբակալվել էր Նարեկ Գուրուրյանը:
Կարդացեք նաև՝ «Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում իրավիճակը լարված է
ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը
Հայ համայնքի ուղերձը Կարագանդայի բնակիչներին
Շավարշ Քոչարյանը՝ Ղազախստանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հիմա ինչ, նոր Սումգայիթ ենք ուզո՞ւմ. Նաիրա Զոհրաբյանն անհանգստացած է
Կոչ ենք անում ԱԳՆ հրավիրել Ղազախստանի դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել․ Էդմոն Մարուքյան