▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանի դպրոցներից մեկում թմրամիջոց են պատրաստել

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 24-ին, ժամը 21.05-ին,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկից, թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1968 թ. ծնված Կարեն Հ.-ն և 1966 թ. ծնված Թաթուլ Թ.-ն, իսկ  դասասեղանների վրա հայտնաբերվել են 5 մլ տարողությամբ չօգտագործված 4 ներարկիչ` ասեղներով, 10 մլ տարողությամբ չօգտագործված  ներարկիչ` ասեղով, 10 մլ տարողությամբ օգտագործված, առանց ասեղի  ներարկիչ` մուգ դարչնագույն զանգվածով, բամբակի խծուծ, քերված կողային մասերով տասը տուփ լուցկի, յոդի դատարկ սրվակ, օգտագործված շեղբ, ապակյա թափանցիկ սրվակ` մուգ դարչնագույն հեղուկով և սև  զանգվածով, 5 լ տարողության կիսով չափ ջրով լցված պլաստմասե դույլ, որի մեջ առկա է ջրատաքացուցիչ, 1,5 լ տարողությամբ պլաստմասե շիշ`  մոտ 300 մլ, բենզինի հոտով հեղուկով` սպիտակ փոշենման նստվածքով, և «պիրալգին» տեսակի դեղահաբի 2 դատարկ տուփ:

Կարեն Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, անձամբ է պատրաստել և պատկանում է իրեն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կարեն Հ.-ն բացատրություն է տվել նաև, որ  զանգահարել է ընկերոջը` Թաթուլ Թ.-ին, և  կանչել նշված դասասենյակ` իր  պատրաստած թմրամիջոցից վերջինիս հյուրասիրելու նպատակով:

Կարեն Հ.-ի և Թաթուլ Թ.-ի` նշված դպրոց մուտք գործելու հանգամանքները  պարզվում են:

Դպրոցի պահակը` 1950 թ. ծնված  Անդրանիկ Թ.-ն, բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին