▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանգնած ուղեւորներ՝ Երևան-Մոսկվա օդանավում, իսկ Տաթևիկ Ռևազյանի «վոյաժները» շարունակվում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղավիացիայում օրերս հերթական դեպքը գրանցվեց. օդանավը հարկադիր վայրէջք կատարեց Թբիլիսիում: Թեեւ «Արմենիա» ավիաընկերությունը հայտնեց, որ Երեւան- Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն, սակայն, մեր տեղեկություններով, օդանավը եղել է գերծանրաբեռնված, ուղեւորները մեկնել են կանգնած:

Մարդիկ փորձում են կապվել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ, տեղեկացնել՝ ապարդյուն: Նա ոլորտի խնդիրներով զբաղվելու փոխարեն շարունակում է վոյաժները: Այս անգամ էլ պաշտոնական գործուղման ընթացքում հասցրել է տեսնել եւ հուշերի գիրկն ընկնել իր կոպենհագենյան ընկերուհու հետ:

Իսկ մինչ այդ համակարգից հեռանում են հին մասնագետները, օրինակ՝ կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, ում օրոք ավիացիայում նման կոպիտ սխալ չէր լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին