▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանցկացվի «Լավաշի և հայկական ուտեստի փառատոնը»

Հոկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում «Էրգրի համի հիշողություն» հայկական ուտեստի փառատոնի շրջանակում կանցկացնի «Լավաշի և հայկական ուտեստի փառատոն»:

Փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ ընդգրկելով մարզի ընտանիքներին, կրթական և հասարակական կազմակերպություններին: Ուսումնասիրվել են մարզի համայնքներում ավանդական համարվող առողջ, անարատ ու համեղ կերակրատեսակներ՝ հատկապես հացամթերքով և բուսական բա­ղադրությամբ ճաշատեսակներ, ընտրվել են դրանց պատրաստման գաղտնիքներին տիրապետող կանայք, ովքեր և իրենց գործուն մասնակցությունը կբերեն փառա­տոնին:

Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թվականը Հայաստանում հայտարարվել է ընտանիքի տարի, փառատոնի մասնակիցները ներկա կգտնվեն համայնքի հարգարժան ընտանիքներից մեկի ոսկե հարսանիքին, ականատես կլինեն լավաշի և այլ հացամթերքների պատրաստմանը, որոնք կհամտեսվեն գյուղական ընտանիքի հացատանը՝ թոնրի շրթին.տեղեկացնում են Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:

Մասնակից համայնքները, դպրոցներն ու հասարակական կազմակերպություններն իրենց հյուրընկալ սեղանները կբացեն՝ ներկայացնելով ազգային, ավանդական ճաշատեսակներ, աղանդերներ և քաղցրավենիքներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին