«Բացի նրանից, թե ինչ ենք փոխում, պետք է հասկանանք, թե ինչո՞ւ ենք փոխում և արդյո՞ք ժամանակն է»,-նման հարցադրումներով այսօր ասուլիսը սկսեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ շարունակելով.
Մանրակրկիտ ուսումնասիրել եմ, կան կետեր, որոնք անհասկանալի են, բայց իմ «ոչ»-ը ավելի շատ դրա հետ կապված չէ.
«2014 թվականին Մոլդովայի վարչապետն ասում էր՝ երկիրն ունի երեք գլուխ, և որոնցից ոչ ոք պատասխանատվություն չի կրում, բոլորն իրար վրա են ամեն ինչ գցում ու երկրում քաոսային իրավիճակ է: Ուստի, կոչ էր անում նոր Սահմանադրություն մշակել, անցնել նախագահական տիպի կառավարման: Պատկերացրեք, մեզ մոտ մարդը գնում է բանակացությունների: Մի կողմիրց նստած է դիկտատորը, մյուսում ինքը և բազում քաղաքական կուսակցություններ: Անքննարկել է, որ այդ մարդու քաղաքական ստատուսն իջեցնում ենք»,-նշեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահը:
ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը Մոլդովայի վարչապետին համարեց գող ու ավազակ ու հորդորեց լուրջ չընդունել նրա հայտարարությունները:
Ընդմիջելով վերջինին՝ Արամ Կարապետյանը նկատեց.
«Այս նոր Սահմանադրության մեջ գրված է, որ խաղաղ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Պաշտպանության նախարարն է, պատերազմի ժամանակ՝ վարչապետը: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե պատերազմի ժամանակ Ստալինը չլիներ ղեկավար, այլ Մալինովսկին: Մենք ունենք Արցախի հետ կապված խնդիր, ավելին, բանակը չի կարելի բաժանել խաղաղ և պատերազմական ժամանակների»:
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի ունեցած երբեմնի կոալիցիային. «Ոչ ոք մինչև վերջ չի կարողանում բացատրել, թե ինչու մյուս ուժերը լքեցին կոալիցիան: Մեկին հայ-թուրքական արձանագրության համար, մյուսին՝ կանչել, բամփել են…»:
ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց. «Հանրապետական կուսակցությունը շատ բարձր տոկոս էր հավաքել, և կոալիցիա կազմելու կարիք չկար»:
Անի Կարապետյան