«Ժամանակ» թերթը գրւմ է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բավական ակտիվ է սոցցանցերում: Երեկ նա փաստացի բացահայտել է իր բնածին տաղանդը՝ «Բոլոր կանայք ցանկանում են հանդիպել ձեզ հետ»:
Հնարավոր է, որ պարապությունից Ասլանյանը հրապարակի նաեւ, թե ինչ է եղել ինքը նախորդ կյանքում, կամ ինչ է պատրաստվում դառնալ հաջորդ կյանքում: Ասլանյանը իսկապես անգործ է, որովհետեւ չնայած նա դե յուրե Վանաձորի քաղաքապետն է, բայց դե ֆակտո քաղաքապետարանն ու քաղաքը ղեկավարում են այլ մարդիկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում