▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կան տվյալներ, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորված են պատերազմ սկսել». Ալբերտ Բազեյան

«Իշխանափոխությունից հետո հզորացնելու ենք մեր բանակն ու ազատագրելու ենք Արցախը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասել է ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը:

Խոսելով 2020թ. 44-օրյա պատերազմի մասին՝ Բազեյանը նշել է. «Կան տվյալներ, որ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորել էր, որ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, ինքը՝ որպես հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, էնպես է անում, որ մենք պարտություն կրենք ու ինքն Արցախը հանձնի թուրքին: Սա ոչ այլ ինչ է՝ քան դավաճանություն»:

***

«Այս տարի համախմբելու ենք մեր առողջ ազգային, քաղաքական ուժերին, ոտքի ենք հանելու մեր ժողովրդին ու հեռացնելու ենք այս ապազգային իշխանությանը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասել է ազատամարտիկ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը: «Սա իշխանություն է, որը չունի ազգային արժեքներ, պայքարում է մեր ազգային արժեքների դեմ»,- հավելել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արշակ Կարապետյանը նոր ուժ է ստեղծում Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին