Կան դեպքեր, երբ ուշանալը վտանգավոր չէ. Շտապ օգնության տնօրեն
Asekose.am-ը հաճախ է ստանում բողոքներ շտապօգնություն ծառության որակից: Ըստ քաղաքացիների` իրենց մշտական դժգոհության պատճառն ուշացումները, երբեմն էլ նաև մասնագետների ոչ պատշաճ վերաբերմունքն են: «Գլխացավով հիվանդի մոտ պետք չէ հասնել 3-7 րոպեում...Եթե խոսքը 37.5 ջերմության կամ գլխացավի մասին է` կարող ենք և 5 րոպեով ուշանալ»,-մեզ հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Խոսելով երբեմն դեռ նկատվող ավանդույթի մասին, երբ շտապ օգնության կանչերից հետո բժիշկներին գումար է տրվում` Թագուհի Ստեփանյանը, մասնավորապես, ասել է. «Մեր յուրաքանչյուր աշխատակից կարող է ասել, որ այդ հարցին մեր հիմնարկում բավականին խիստ են վերաբերում: Եթե նման երևույթը երբևիցէ եղել է և հանկարծ նման ինչ-որ բողոք է եղել օրինակի համար և դրա տակ ,իսկապես, հիմք ունեցող բողոք է եղել, բնականաբար, պատժվել են նրանք, ովքեր նմանատիպ գործողություններ են կատարել: Ես միշտ ասել եմ և ասում եմ, որ շտապօգնությունը` դա անվճար ծառայություն է:Եվ ոչ մեկից չի պահանջվում դրա համար ինչ-որ բան վճարել, կամ ինչ-որ նման շնորհակալություն հայտնել` դրա կարիքը չկա: Գիտեք ինչ` ոչ թող բնակիչը վճարի, ոչ էլ հետագայում դրա մասին բողոքի ու խոսենք...»:
Ի դեպ, «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի համար տհաճ է ընկալվել մեր այն հարցը, թե ծառայության աշխատանքի հանդեպ բողոքողներից մեկն ակնկարկել էր, որ տիկին Թովմասյանն այդ պաշտոնում նշանակվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրոք, իսկ այժմ այնքան էլ սրտացավ չի աշխատում: Տիկին Թովմասյանն ասել է, թե չի ուզում այդ թեմայի մասին, ընդհանրապես, խոսել, կխոսի իր աշխատանքի մասին և ովքեր ճանաչում են իր աշխատանքի ոճը, պետք է իմանան, որ 1989 թվականից ինքն աշխատում է առողջապահական հիմնարկներում և «երևի գիտեն, թե ինչ ձևով եմ կարողանում աշխատել... և ինձ համար առաջնահերթը իմ անձի, աշխատանքի գնահատական է, թե ոնց ես պետք է աշխատեմ: Ես միշտ աշխատել եմ լավ աշխատել, թե էդ րոպեին ով է ղեկավարը` ի՞նչ նշանակություն ունի...Դա առաջին հերթին իմ պատիվն է, թե ոնց է հիմնարկն աշխատում»:
Հարկի-անհարկի ուշացումների, մասնագետների վերաբերմունքի, տարեց տարի գրանցվող որակական աճի և բացթողումների մասին Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ: Վերջինիս մասնակցությամբ տեսանյութը ներկայացնում ենք ստորև` առանց մեկնաբանության:
Asekose.am-ը հաճախ է ստանում բողոքներ շտապօգնություն ծառության որակից: Ըստ քաղաքացիների` իրենց մշտական դժգոհության պատճառն ուշացումները, երբեմն էլ նաև մասնագետների ոչ պատշաճ վերաբերմունքն են:
«Գլխացավով հիվանդի մոտ պետք չէ հասնել 3-7 րոպեում...Եթե խոսքը 37.5 ջերմության կամ գլխացավի մասին է` կարող ենք և 5 րոպեով ուշանալ»,-Asekose.am- հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: