▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ տեղեկությունն է անբարենպաստ, կամ իշխանությունն է անտեղյակ.Ն.Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ փակ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հարցը:Սակայն, ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ցավոք Արտաքին գործերի նախարարը որևէ հարցի պատասխան չտվեց.

«Այստեղից կարելի է անել երկու եզրակացություն. կամ տեղեկությունը այնքան անբարենպաստ է, որ  իշխանությունը չի կարողանում ներկայացնել, կամ իշխանությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ այսպիսով արտահայտում է իր հիասթափությունը փաստի կապակցությամբ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դժգոհությանը` նշեց, որ ՀՀ նախագահը հայտնել է իր մտադրության մասին, իսկ մնացած գործընթացները դեռևս չեն սկսվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին